Ջենիֆեր Էնիսթոնը կրկին ամուսնանում է

«Ընկերները» սերիալի աստղը և Բրեդ Փիթի նախկին կինը` դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, կրկին ամուսնանում է: Նրա ընտրյալը դերասան և սցենարիստ Ջասթին Տերուն է:

Ջենիֆերն ու Ջասթինը ծանոթացել են «Տեղափոխվելու կիրքը» ֆիլմի նկարահանման ժամանակ: Նրանք մտադիր են ամուսնանալ այս տարվա հունիսին Ջենիֆերի հոր հայրենիքում` Կրետե կղզում: Հարսանյաց արարողությունը տեղի կունենա Elounda Beach Hotel շքեղ հյուրանոցային համալիրում:

Ուշագրավ է, որ ամուսնանալու իր մտադրության մասին Էնիսթոնը հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել Ջենիֆերի նախկին ամուսնու` Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի առաջիկա հարսանիքի մասին:

Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթն ամուսնալուծվեցին 2005թ.: Դերասանուհին մի քանի տարի գտնվում էր հոգեկան ծանր վիճակում և դիմադրում էր «դեղին մամուլի» ճնշմանը, որը մանրակրկիտ քննարկում է հոլիվուդյան դերասանների անձնական կյանքը:

Նշենք, որ դեկտեմբերին Ջենիֆեր Էնիսթոնը Men’s Health հայտնի ամսագրի կողմից ճանաչվել է «բոլոր ժամանակների ամենակրքոտ կին»` գլխավորելով համապատասխան թոփ-100-ը:

Մեկնաբանել