Ուսմանովը $5,2 մլրդ-ով գնեց «Մեգաֆոն»-ի 8%-ը

«Ալֆա»-ն համաձայնել է վաճառել «Մեգաֆոն»-ի իր մասնաբաժինը $5,2 մլրդ-ով, ինչը 17 անգամ գերազանցում է այս փաթեթի՝ 2003-ի արժեքը։ «Ալֆա»-ի մասնաբաժինը կգնի Ռուսաստանի ամենահարուստ գործարար Ալիշեր Ուսմանովը, իսկ գործարքից հետո «Մեգաֆոն»-ը IPO-ն կանցկացնի։ Օպերատորի վերահսկողությունը կստանձնի Ուսմանովը։

Ներկայում «Ալֆա»-ն Altimo-ի միջոցով տնօրինում է «Մեգաֆոն»-ի 25,1%-ը, իսկ շվեդա-ֆիննական TeliaSonera-ն անմիջապես տնօրինում է բաժնետոմսերի 35,6%-ը։ Ուսմանովի «Տելեկոմ հոլդինգ» կառույցը տնօրինում է «Մեգաֆոն»-ի բաժնետոմսերի 8%-ը և «Տելեկոմինվեստ» հոլդինգի 74%-ը, որը տնօրինում է «Մեգաֆոն»-ի 31,3%-ը։ Այսպիսով՝ TeliaSonera-ն տնօրինում է «Մեգաֆոն»-ի 44%-ը, իսկ Ուսմանովը՝ 31,3%-ը։

Որպես գործարքի առաջին փուլ՝ «Մեգաֆոն»-ն իր պատմության մեջ առաջին անգամ կվճարի $5,15 մլրդ-ի շահաբաժին, այդ թվում՝ TeliaSonera-ն կստանա $1,8 մլրդ, «Ալֆա»-ն՝ $1,29 մլրդ, Ուսմանովը՝ $2,06 մլրդ։ Զուգահեռաբար Ուսմանովը սկանդինավցիներից հետ կգնի «Տելեկոմինվեստ»-ի նրանց մասնաբաժինը $1,45 մլրդ-ով. գումարը կվճարվի հինգ հավասար մասնաբաժնով հինգ տարվա ընթացքում։

«Ալֆա»-ն, իր հերթին, ամբողջությամբ դուրս կգա «Մեգաֆոն»-ի բաժնետերերի կազմից։ 14,4%-ը նա կվաճառի հենց «Մեգաֆոն»-ի դուստր ընկերությանը՝ Megafon Investmens-ին $2,16 մլրդ-ով, բաժնետոմսերի մնացած 10,7%-ը՝ Ուսմանովին՝ $1,61 մլրդ-ով։ Ընդհանուր առմամբ, «Ալֆա»-ն, շահաբաժինները հաշված, կստանա $5,2 մլրդ։ Այս ցուցանիշի հիման վրա «Մեգաֆոն»-ը գնահատվել է $20,8 մլրդ։

Մեկնաբանել