Մոսկվան ու Բիշքեկը լուծել են ռազմաբազայի վարձակալության խնդիրը

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, որը այցով Պեկինում է Համագործակցության Շանհայի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը մասնակցելու համար, այսօր հանդիպել է իր ղրղըզ պաշտոնակից Տաալայբեկ Օմուրալիևի հետ և ստորագրել Ղրղըզստանում ռուսական ռազմական օբյեկտների վարձավճարի փոխհատուցման մասին արձանագրություն, տեղեկացրել է Սերդյուկովի մամլո քարտուղար Իրինա Կովալչուկը։ Նա նշել է, որ «փաստաթղթի ստորագրումն իրավաբանորեն հաստատում է պարտքի մարումը»։

Այս տարվա փետրվարին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն անսպասելիորեն հայտարարել էր Կանտում ռուսական բազան փակելու հնարավորության մասին, թեև բազայի առկայության մասին համաձայնագիրը 2009թ. երկարաձգվել է 49 տարով։ Նա Ռուսաստանից պահանջել էր մարել բազայի վարձակալության պարքտը՝ $15 մլն-ի չափով։ ՌԴ պաշտպանության նախարարությունն այն մարել էր։

Մեկնաբանել