Մեծ ազատություններ յուրաքանչյուրին․ Մեդվեդև

Նոր կառավարության ծրագիրը Պետդումա կներկայացվի վարչապետի նշանակումից հետո, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 8-ին։

Մեդվեդևը առաջարկել է նաև պետական մարմինների աշխատանքի գնահատման յոթ չափորոշիչ։ Դրանցից առաջինը և գլխավորը, ըստ նրա, ռուսաստանցիների կյանքի միջին տևողության առնվազան 4 տարով երկարացման ապահովումն է։ Նախագահը կարևորում է նաև ընտանեկան եկամուտների մեծացումը, բիզնես միջավայրի, կենսապայամանների բարելավումը, ինչպես նաև Ռուսաստանի բուհերի վարկանիշների բարձրացումը, 25 մլն նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը։ Բացի այդ՝ ամենակարևոր խնդիրներից մեկը Ռուսաստանի ներգրավումն է երկրների առաջին տասնյակում՝ ըստ կյանքի տարբեր ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ներդրման մակարդակի։

Նիստի ընթացքում, անդրադառնալով Եվրասիական միությանը, Մեդվեդևը նշել է, որ առաջիկայում  այն կդառնա համաշխարհային շուկայի առաջատար խաղորդներից մեկը։ Նա նաև հույս  է հայտնել, որ Եվրասիական միությունը  սերտ համագործակցություն կհաստատի Եվրամիության, BRICS-ի երկրների  և այլ տարածաշրջանային կառույցների հետ։