Mail.Ru Group-ը մտադիր է մտնել բջջային խաղերի միջազգային շուկա

Mail.Ru Group ընկերությունը մտադիր է մտնել բջջային խաղերի միջազգային շուկա իր նոր՝ “Juggernaut: Revenge of Sovering” օնլայն-խաղով. հաղորդում է Ռիա Նովոստին:

Mail.Ru Group-ի փոխնախագահ Վլադիմիր Նիկոլսկին հայտնել է, որ 2012-ին  նախատեսում են թողարկել սեփական արտադրության ավելի քան 10 բջջային նախագիծ:

“Juggernaut: Revenge of Sovering” խաղը հասանելի է լինելու iOS օպերացիոն համակարգով աշխատող iPhone սմարթֆոն և iPad պլանշետ օգտագործողների համար: Ավելի ուշ լույս է տեսնելու ծրագրի Android տարբերակը: Խաղը հասանելի է լինելու թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն լեզվով:

Mail.Ru Games-ն ունի ավելի քան 70 օնլայն խաղ, որոնց ամսական օգտագործողների թիվը գերազանցում է 25 մլն-ը: