Ավստրիայում հայ երիտասարդները սգո երթ են կազմակերպել

Ավստրիայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակեպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սգո երթ է կազմակերպել Վիեննայում:
Երթը սկսվել է քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց՝ ավարտվելով Վիեննայի ամենաբազմամարդ հատվածում՝ կենտրոնական հրապարակում գտնվող Շտեֆանսդոմ եկեղեցու մոտ:

Հայ երիտասարդները Վիեննայի փողոցներում հնչեցրել են հայրենասիրական երգեր և տարբեր լեզուներով տեղեկատու թերթիկներ են բաժանել անցորդներին՝ ներկայացնելով 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից սանձազերծված Հայոց ցեղասպանության իրողությունը: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակեպությունից: