Պուտին-Մեդվեդև հերթական փոխատեղումը

Պուտինը «Եդինայա Ռոսիա»-ին առաջարկել է մայիսի երկրորդ կեսին համագումար անցկացնել՝ նոր նախագահի հարցում որոշում կայացնելու համար և այս պաշտոնում առաջադրել է Ռուսաստանի նախագահ և ապագա վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

«Մեզ մոտ մի փորձ է ձևավորվել, երբ նախագահը վերկուսակցական ֆիգուր է։ Սահմանադրությունը նախագահին չի արգելում այս կամ այն կուսակցության անդամ լինել, սակայն համաձայն մեր քաղաքական կյանքում ձևավորված մթնոլորտի՝ նախագահը, այնուամենայնիվ, առաջին հերթին համախմբող ֆիգուր է երկրի քաղաքական բոլոր ուժերի համար, երկրի բոլոր քաղաքացիների համար։ Այս կապակցությամբ, հարգելի՛ բարեկամներ և գործընկերներ, երդմնակալության արարողությունից հետո, որը պետք է տեղի ունենա այս տարվա մայիսի 7-ին, ճիշտ եմ համարում թողնել «Եդինայա Ռոսիա»-ի նախագահի լիազորությունները»,- ասել է ՌԴ վարչապետը կուսակցության ղեկավարության հետ հանդիպմանը՝ հավելելով. «Առաջարկում եմ ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին հրավիրել արտահերթ համագումար։ Ե՛վ այն կապակցությամբ, որ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը գլխավորել է «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը Պետդումայի ընտրություններում, և՛ այն կապակցությամբ, որ ինչպես գիտեք, ես առաջարկելու եմ նրա թեկնածությունը՝ որպես վարչապետ, ճիշտ կհամարեի, եթե նա կուսակցությունն էլ գլխավորեր։ Սա համաշխարհային փորձ է»։