Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

Ապրիլի 20-ին Տիմոշենկոն համապատասխան բուժում ստանալու համար բժիշկների խորհրդով կաչանովյան գաղութից տեղափոխվել էր  հիվանդանոց։ 

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 7 տարվա ազատազրակման է դատապարտված 2009թ. ռուս-ուկրաինական գազային պայմանագրի ստորագրման ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահաման համար։ Անցած շաբաթ սկսվել է նաև նրա դեմ հարուցված քրեական նոր գործի դատավարությունը։ Նա մեղադրվում է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի՝ 1995-1997թթ. իր ղեկավարման  տարիներին  ֆինանսական  չարաշահումների  մեջ։