Հունաստանում կանխատեսվածից մեծ անկում են սպասում

2012թ. տնտեսական անկումը կկազմի 5%՝ ավելի վաղ կանխատեսված 4,5%-ի փոխարեն, ասված է Հունաստանի ԿԲ-ի՝ այսօր հրապարակած զեկույցում։

Տնտեսական աճ ԿԲ-ն ակնկալում է 2013-ի տարավերջից ոչ շուտ։ 2008-ից ռեցեսիայում գտնվող եվրոպական այս երկիրն իր պարտքերը ֆինանսավորում է Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի բազմամիլիարդանոց վարկերի շնորհիվ։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին Հունաստանի ԿԲ նախագահ Գեորգիոս Պրովոպուլոսը հյատարարել էր, որ 2012թ. տնտեսական անկումը չի գերազանցի 4,5%-ը։ Ամեն դեպքում, 2012թ. տնտեսական անկումն ավելի քիչ կլինի, քան 2011թ., երբ այն մոտ 7% էր, կանխատեսում է ԿԲ-ն՝ զգուշացնելով, որ տնտեսական անկման դանդաղումը հնարավոր է միայն ծրագրված կառուցվածքային բարեփոխումների անհապաղ իրականացման դեպքում։ ԿԲ-ի վերանայված կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում գործազրկության մակարդակը Հունաստանում կգերազանցի 19%-ը։ Գնաճը կշարունակի մնալ 1,2%-ի մակարդակում, իսկ 2013թ. կկազմի մոտ 0,5%։

Մեկնաբանել