Ճանաչումը հրամայական է, որից խուսափել չի լինի. Բակո Սահակյան

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա իր ուղերձում նախագահը կարևորել է հայության դեմ ծառացած բոլոր խնդիրներում միավորվելն ու միակամ պայքարելը: «Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի: Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլևս ուժեղ է ու պաշտպանված և կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սև բիծը և սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի»,- նշվում է նախագահի ուղերձում:

Մեկնաբանել