Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազը

Նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կքննարկեն հանցավորության դեպքում պայքարում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր, կտորագրեն համագործակցության ծրագիր՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

Աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազը ՀՀ գլխավոր դատախազին կհանձնի նաեւ իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար ՌԴ Նախագահի 14.04.2012թ. հրամանագրով շնորհված պարգեւը՝ Պատվո շքանշանը: