Կլիչկոն պատրաստվում է հանգստի գնալ

40-ամյա չեմպիոնը հարցազրույցի ժամանակ ձգտել է հավաստել, որ եղբայրը` իրենից հինգ տարի փոքր Վլադիմիրը դեռ երկար ժամանակ իր ուժով տեր կլինի ռինգերում: Այս մասին տեղեկանում ենք Vesti.ru կայքից:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Վիտալի Կլիչկոն անցկացրել է 45 մենամարտ, որից 43-ը ավարտել նոկաուտով: Սիրողական բռնցքամարտում նա անցկացրել է 210 մենամարտ, և միայն 15-ում չի նվաճել հաղթանակ:

Կարիերայի ավարտի մասին առաջին անգամ Կլիչկոն հայտարարել էր 2005-ին` ծանր վնասվածք ստանալուց հետո, սակայն 2008-ին վերադարձել էր ռինգ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ «Ուկրաինական ժողովրդավարական բարեփոխումների դաշինք» կուսակցության ցուցակով առաջադրվելու է Կիևի քաղաքապետի և Գերագույն ռադայի ընտրություններում։

Մեկնաբանել