Քրդերի հետ բախումներում Թուրքիայում հինգ մարդ է զոհվել

Ոչ պակաս քան հինգ մարդ է զոհվել Թուրքիայի արևելյան Բինգյոլ շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կառավարության զորքերի հետ բախումների արդյունքում. հաղորդում է Vesti.ru-ն:

Թուրքիայի կառավարությունը քուրդերի դեմ պայքարում է 1980թ-ականներից: Այս բազմամյա պայքարում զոհվել է շուրջ 40 հազ. մարդ` մեծամասամբ քուրդ: Թուրքիան, ինչպես ԱՄՆ-ն և ԵՄ-ն Քուրդ աշխատավորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն: