ՌԴ-ն ատոմական վտանգ է տեսնում Իրանի և ԿԺԴՀ-ի կողմից

«Այն հետազոտությունը, որ անցկացրել ենք ամերիկացիների հետ միասին,- ասել է գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մակարովը,- հաստատում են, որ իրոք, վտանգն առկա է»:

Ըստ Մակարովի` ատոմային զենքը վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ այն կարող է ընկնել ծայրահեղականների ձեռքը:

Այն, որ Հյուսիսային Կորեան ունի ատոմային զենք հայտնի էր դարձել 2006-ին, երբ այն առաջին անգամ գործարկեց: Այդ ժամանակվանից Հյուսիսային Կորեան ևս մեկ փորձարկում է արել, իսկ այս ամսվա սկզբին ԶԼՄ-ները դարձյալ բարձրաձայնում էին, որ նա երրորդ պայթյունն է նախապատրաստում: Ինչ վերաբերում է Իրանին, ապա, պաշտոնական տվյալներով, այն ատոմային զենք չունի: Արևմուտքում, սակայն, մտահոգ են, որ երկրի ատոմային ծրագիրը կարող է նաև խաղաղ ծրագրից վերափոխվել զենքի արտադրության:

Մեկնաբանել