Թուրքիայի դեսպանատունը` փշալարերում, Հոլիվուդում` հիշատակի ու պահանջի երթ

«Այն բեռը, որ այսօր Թուրքիան կրում է իր հետ, իրեն թույլ չի տա հավասարը հավասարի հետ խոսել քաղաքակիրթ աշխարհի հետ»,- «Շանթ» հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքից ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` վստահություն հայտնելով, որ գալու է պահը, երբ Թուրքիան ստիպված կլինի առերեսվել իր պատմության հետ:

«Երբևէ Թուրքիան կհոգնի, սակայն հայ ժողովուրդը չի հոգնի. մենք իրավունքն ու պարտավորությունն ունինք, և աշխարհին դեմ կանգնելու ենք»,- Լիբանանում հիշատակի արարողության ժամանակ այսօր ասել է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Լիբանանում այսօր, ի դեպ, Թուրքիայի դեսպանատունը շրջափակված է եղել փշալարերով:

Հոլիվուդի «Փոքրիկ Հայաստան» կոչվող թաղամասում այս պահին շարունակվում է հայերի կազմակերպած ավանդական քայլարշավը, որին ամեն տարի 100 հազարավոր հայեր են մասնակցում: Երթի մասնակիցները վանկարկում են «Ճանաչել ցեղասպանությունը», «Պայքար, պայքար մինչև վերջ» և նման կարգախոսեր: Այս երթը լուսաբանում են աշխարհի առաջատար լրատվամիջոցները:

Մեկնաբանել