Ադրբեջանը չի ընդունել ԵԽ դիտորդին

Եվրոպայի Խորհրդի դիտորդ Քրիստոֆ Շտրեսսերը հայտարարել է, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է իրեն վիզա տրամադրել:

Դիվանագետը հաղորդել է BBC-ի ադրբեջանական թղթակցին, որ իրեն Բաքու էին հրավիրել դեռ մարտին, սակայն Ադրբեջանն անընդունելի է համարել այն, որ ինքը մասնակցել է «քաղաքական բանտարկյալ» տերմինի հաստատմանը նվիրված խորհրդաժողովին:

Քաղաքական բանտարկյալների հարցերով դիտորդի աշխատանքի պայմանների համաձայն` դիվանագետն իրավունք ունի այցելել բանտեր և հանդիպել մարդկանց, ում դատապարտությունը կարող է կասկածներ հարուցել, թե «քաղաքականացված» է: