Մոսկվան միջնորդել է Տիմոշենկոյի համար

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Հուսով ենք, որ Ուկրաինայի իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները և Յու.Տիմոշենկոյի իրավունքների շրջանակում կցուցաբերի մարդասիրություն` ստեղծված դրությունից առանց ներքաղաքական իրավիճակը սրելու` ելք գտնելով»:

Ինչպես նշել էր Տիմոշենկոյի իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն, նախկին վարչապետը ապրիլի 20-ին հայտարարել էր հացադուլ անելու որոշման մասին, քանի որ գաղութում ծեծի էր ենթարկվել: Ուկրաինայի դատախազությունը բռնության փաստը չէր հաստատել, սակայն խոստովանել էր, որ նախկին վարչապետին բռնի էին տեղափոխել հիվանդանոց:

Մեկնաբանել