«ԲերլուսՊուտին»-ին բեմ չեն տրամադրում

Այս ներկայացումը պատրաստված է «Երկգլխանի անոմալիա» (L’anomalo bicefalo) պիեսի հիման վրա, որ իտալացի դրամատուրգ, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի գրչին է պատկանում:

Ինչպես նշված է կայքում, այս սուր քաղաքական սատիրան ներկայացնում է նախկին վարչապետ Բերլուսկոնիի այցն իր ընկերոջը` Վլադիմիր Պուտինին: Այստեղ նրանց վրա են հարձակվում ահաբեկիչները, որ սպանում են Բերլուսկոնիին, իսկ Պուտինի կյանքը փրկելու համար բժիշկները նրան են պատվաստում Բերլուսկոնիի ուղեղի մի մասը: Ուշքի գալով` Պուտինը ոչինչ չի հիշում ու նրա կինը սկսում է այս հիբրիդին` ԲերլուսՊուտինին ներկայացնել սեփական կյանքը:

«Театра.doc»-ի գեղարվեստական խմբագիր Միխաիլ Ուգարովը նշել է, որ Պետերբուրգում արգելված է այդ ներկայացումը խաղալ: Նրա խոսքով` այդ ներկայացումը իշխանությունների կողմից հայտարարված է «նոն-գրատա»: