Google-ը Dropbox-ին մրցակից է ստեղծել

Google Drive-ի շնորհանդեսը տեղի է ունեցել ընկերության պաշտոնական բլոգում։ Ամպային ծառայությունը կոչված է մրցակցություն ապահովելու Dropbox-ին, Microsoft SkyDrive-ին և Apple iCloud-ին։

Google Drive-ով կարելի է աշխատել ինչպես բրաուզերի, այնպես էլ Windows-ի, Mac OS X-ի, Android-ի և iOS-ի համար նախատեսված հատուկ հավելվածների օգնությամբ։

Օգտատարերը կկարողանան մինչև 5 Գբ ֆայլեր ներբեռնել և օգտվել դրանցից իրենց ցանկացած սարքավորումից։ Հասանելի են նաև մի շարք վճարովի ծառայություններ, որոնք թույլ են տալիս այս ծավալը մեծացնել մինչև 16 Գբ։

Google Drive-ի ֆայլերը կարելի է խմբագրել Google-ի տարբեր ծառայություններում, այդ թվում՝ Google Docs-ում, YouTube-ում և այլն։

Ներկայում ծառայությունը հասանելի է սահմանափակ թվով պատահական ընտրված օգտատերերի։ Ամբողջությամբ այն կգործարկվի առաջիկա մի քանի շաբաթում։