Առաջին ձերբակալությունը` BP-ի գործով

BP-ի ինժեները կասկածվում է մոտ 300 սմս հաղորդագրություն ոչնչացնելու մեջ, որոնցում հաստատվում էր, որ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր միջոցառումներն անհաջողությամբ են պսակվում, իսկ ընկերությունը նվազեցնում է արտահոսվող հումքի ծավալի գնահատականը։

Սա Մեքսիկական ծոցի Deepwater Horizon նավթային հարթակում 2010թ. ապրիլին տեղի ունեցած աղետի գործով հարուցված առաջին քրեական գործն է։ 50-ամյա Կուրտ Միքսին մեղադրում են գործի բացահայտմանը և արդարադատության կայացմանը խոչընդոտելու մեջ։ Միքսի և նրա տնօրենի նամակագրությունը պարունակել է հստակ տեղեկատվություն նավթի արտահոսքի մասին։ Եթե ինժեները մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում և մինչև $250 հազ. տուգանք։

Մեկնաբանել