Լավագույն գրախոսականի հեղինակը հայտնի է

Երեւանում մարտին կայացած Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնի շրջանակում հայտարարած ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթն ավարտվեց: Մրցույթն առաջին անգամ էր անցկացվում և նպատակ ուներ աջակցել Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանը:  Մրցույթի նախաձեռնողները Բրիտանական խորհուրդն ու Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան են:  Փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ էր ներկայացրել 56 հեղինակ: Լավագույն գրախոսականներն ընտրել էին Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները: Apple iPad 2 գլխավոր մրցանակի արժանացավ Արմեն Օհանյանը «Տիրանոզավր» ֆիլմին նվիրված գրախոսականի համար, խրախուսական մրցանակներ շնորհվեցին ևս չորս մասնակցի:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով առաջին մրցույթի արդյուներն ու արձագանքը, այն այսուհետ կանցկացվի ամեն տարի: