«Չենք լռելու»-ն կոչ է անում անվավեր ճանաչել քվեաթերթիկները

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն իր տարածած հաղորդագրությունում դատապարտում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկության  «բոլորին դեմ» տարբերակի բացակայությունը և կոչ է անում ընտրողներին երբեք չղեկավարվել «չարյաց փոքրագույնին» ընտրելու սկզբունքով:

Ըստ նախաձեռնության` փոխարենը պետք է բարձրացնել համազգային բողոքի ձայն և պարզապես անվավեր դարձնել քվեաթերթիկները:

Երիտասարդական նախաձեռնությունը սոցիալական տեսահոլովակ է պատրաստել այս թեմայով, որի հերոսուհին նշում է, որ իրեն զրկել են բոլորին դեմ լինելու իրավունքից: