Վաշինգտոնում ծաղկեպսակներ են դրվել Եռենի զոհերի հուշարձանին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի մոտ: Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր հայրերը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ են մատուցել. տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ներկաների առջև ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նա շեշտել է, որ Ցեղասպանության ժխտողականությունն ապագա չունի, ինչպես և վաղեմության ժամկետ, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի:

Մեկնաբանել