Բեյրութում բողոքի ցույց է անցկացվել Թուրքիայի դեսպանատան առջև

Լիբանանի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի է ունեցել  բողոքի ցույց՝ մոտ 25.000 բեյրութահայերի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Բեյրութի «Ազդակը», ցուցարարները բողոքել են Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ:

Անթիլիասի նահատակների հուշարձանի առջև կատարվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողություն: