Forbes-ը հրապարակել է ամենահարուստ հորինված կերպարների ցուցակը

Ֆլինթհարթ Գլոմհոլդը` ալմաստե մագնատը և իր եղբոր` Սկրուջ Մաք-Դաքի տառապանքների պատճառը «Բադերի պատմությունները» մուլտսերիալից, հայտնվել է երկրորդ տեղում` $51,9 կարողությամբ:

«Մթնշաղ» ֆիլմի հերոս 371-ամյա Կարլայլ Կալենը եզրափակում է առաջատարների եռյակը` $36,3 մլրդ-ով, ինչը $100 մլն-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը:

1960-ականներին մեծ ժողովրդականություն վայելող Beverly Hillbillies հեռուստաշոուի հերոս Ջեդ Քլամփեթը վարկանիշային այս ցուցակի չորրորդ հորիզոնականում է. նրա կարողությունը $9,8 մլրդ է:

Ցուցակի նոր դեմքերից է Թոնի Սթարքը` «Երկաթե մարդը» ֆիլմի հերոսը` $9,3 մլրդ-ով:

Հորինված ամենահարուստ կերպարների ցուցակում ընդգրկվելու համար կերպարները պետք է հայտնի լինեն իրենց պատմություններով և սիրված լինեն ստեղծագործությունների երկրպագուների շրջանում:  Forbes-ը կերպարների հարստությունը գնահատել է` նրանց կարողության իրական արժեքի վրա հիմնվելով:

Ամերիկյան հեղինակավոր ամսագիրն այս ցուցակը կազմում է 2005 թվականից` օգտագործելով նույն մեթոդները, ինչ և իրական միլիարդատերերի կարողությունը գնահատելիս: