Օլիմպիական ջահ. հարգանք, արվեստ և բարեկամություն

Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ջահը, որի դիզայնը պատկանում է բրիտանացի դիզայներներ Էդվարդ Բարբերին և Ջեյ Օսգերբիին, հաղթել է «Տարվա դիզայն» մրցույթում:

80 սմ երկարությամբ և 800 գ զանգվածով ալյումինե այս ջահը թեթև է և միաժամանակ ամուր: Այն ունի 8 հազար անցք, ինչը խորհրդանշում է օլիմպիական կրակի փոխանցման ավանդական երթի մասնակիցների թիվը, ինչպես նաև 8 մղոն հեռավորությունը, որը նախատեսվում է անցնել: Եռանկյուն ջահի անկյուններից յուրաքանչյուրը խորհրդանշում է երեք օլիմպիական արժեքները` հարգանքը, արվեստը և բարեկամությունը, օլիմպիական կարգախոսի երեք խոսքերը` ավելի արագ, ավելի բարձր և ավելի ուժեղ, ինչպես նաև այն փաստը, որ ամառային խաղերն արդեն երրորդ անգամ կանցկացվեն Մեծ Բրիտանիայում:

Լոնդոնի Դիզայնի թանգարանի տնօրեն Դեյան Սուջիկն ասել է, որ այս ջահը «խորհրդի և գեղեցկության հաղթանակն է», որը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր ավանդույթներն արտահայտել ժամանակակից ձևով:

Մեկնաբանել