Ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Դովեղ գյուղի ուղղությամբ

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 25-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանված «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:   

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան: