Իսպանիան խնայում է կրթության և առողջության հաշվին

Թիրախային ցուցանիշին հասնելու և բյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 5,3%-ը կրճատելու համար Իսպանիայի կառավարությունը պետք է ոչ ժողովրդական քայլերի դիմի։ Հարվածի տակ կհայտնվեն սոցիալական ծախսերը, առաջին հերթին՝ առողջապահությունն ու կրթությունը։ Ընդհանուր առմամբ՝ այս ոլորտների բյուջեները կկրճատվեն €10 մլրդ-ով։

Մադրիդն առաջին հերթին կսկսի խնայել անլեգալ ներգաղթյալների հաշվին, որոնք այլևս չեն ստանա բժշկական անվճար օգնություն, իսկ Իսպանիայի քաղաքացիները հարկադրված կլինեն արդեն վճարել ծառայությունների մի մասի դիմաց։ Սրա հաշվին կխնայվի €7 մլրդ։

Եվս €3 մլրդ Իսպանիայի իշխանությունները մտադիր են խնայել կրթության հաշվին։ Նախատեսվում է համալսարաններում բարձրացնել ուսման վարձը։

Ընդունված միջոցառումները բավարար են, համոզված է երկրի ֆինանսների նախարար Քրիստոբալ Մոնտորոն։ Նրա խոսքով՝ այս ծրագիրն ամենախիստն է 1978-ից ի վեր։