Նախարարը պարգևատրել է ուսուցիչների

 Հրամանի համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման հավելված 3-ի 8-րդ և 14-րդ կետերի, հավելված 4-ի 2-րդ կետի պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2012 թվականի ապրիլի 23-ի թիվ 1 որոշումը:
 
Տարակարգերի շնորհումը հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների գերակա սկզբունքներից է, որի նպատակը հանրակրթության ոլորտում արհեստավարժ մասնագետների խրախուսումն է ու համապատասխանաբար կրթության որակի բարձրացումը:
Համաձայն հրամանի` համապատասխան ուսումնական հաստատություններին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ ՀՀ կառավարության սահմանած չափով տվյալ ուսուցիչներին հավելավճար տալու համար։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ պաշտոնական կայքը: