Բրյուսովում բողոքի ցույցով են ընդունել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

«ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանն այսօր ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատար Գ. Գասպարյանին»,- այսպես է ներկայացվում ԿԳՆ պաշտոնական կայքում:

Բրյուսովի ուսանողները համալսարանի մուտքի մոտ «Չկա Զոլյանը, չկանք մենք» ցուցապաստառներով են դիմավորել ժամանակավոր պաշտոնակատարին, պահանջել վերադարձնել սիրելի ռեկտորին: Նրանք տեսակցություն են խնդրել վարչապետից, սակայն նրանց ասվել է, որ վարչապետն արդեն լսել է իրենց և տեղյակ է խնդրին, խորհուրդ է տրվել բողոքը տեղափոխել իրավական դաշտ` սպասելով դատարանի որոշմանը:

Մեկնաբանել