ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Կոսովոյում

Այսօր ուղարկվել է շուրջ 250 գերմանացի զինվորական, առաջիկա օրերին` մինչև մայիսի 30-ը, Կոսովո կժամանեն նոր խմբեր: Հավելյալ ուժերը բաղկացած են լինելու 700 զինվորականից` 550-ը գերմանացի և 150-ը ավստրիացի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Օգնական ուժերը խնդրել էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի շտաբի ղեկավար, գեներալ Էրհարդ Դրյուսը:

Գեներալի դիտարկմամբ` տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: Էթնիկ սերբերը պահանջում են իրենց հանձնել իշխանությունը մինչև նախագահական ընտրությունները, իսկ Կոսովոյի իշխանությունը այդպիսի լուծումն անընդունելի է համարում:

ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը (շուրջ 6200 զինվորական 29 երկրներից) Կոսովոյում են 1999թ-ից, երբ երկրում տեղի էին ունենում զինված ընդհարումներ սերբերի և ալբանացիների միջև: