Հիտլերից հետո Mein Kampf-ն առաջին անգամ կհրատարակվի

Գերմանիայում գիրքն արգելված չէ, սակայն Բավարիայի կառավարությունը, որին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած գործընկեր-երկրները տվել էին Հիտլերի աշխատության կոմերցիոն օգտագործման իրավունքները, այն չէր հրատարակում և խոչընդոտում էր դրա հրատարակմանը և տարածմանը այլ անձանց կողմից:

Հեղինակային իրավունքի սահմանափակումների ժամկետը կլրանա 2015թ վերջին` Հիտլերի մահվան 70-րդ տարվա ավարտին:

Բավարիայի կառավարությունը հայտարարել է, որ ուսանողների համար հրատարակված գիրքը լի կլինի պատմաբանների մանրակրկիտ քննադատությամբ:

«Իմ պայքարը» Հիտլերը գրել է 1924թ, երբ պետական հեղաշրջման փորձի համար գտնվում էր բանտում:

Գրքում նա պատմում է իր մասին, ներկայացնում իր քաղաքական և ռասիստական գաղափարները, որոնք էլ հետագայում դարձան նացիստների գաղափարախոսական հիմքը:

Մեկնաբանել