Exxon-ը՝ շահաբաժինների առաջատար

Exxon-ը հայտարարել է շահաբաժինները 21%-ով ավելացնելու մասին։ Այսպիսով, կորպորացիան այս ցուցանիշով առաջ է անցում նաև բջջային կապի ամերիկյան օպերատոր AT&T Inc-ից։ 2012թ. 2-րդ եռամսյակում Exxon-ը մեկ բաժնետոմսի դիմաց $0,57 շահաբաժին կվճարի՝ նախորդ եռամսյակի $0,47-ի համեմատ, ինչը տարեկան հաշվարկով, ըստ Standard & Poors-ի, կազմում է $10,75 մլրդ։ Համեմատության համար նշենք, որ AT&T-ի շահաբաժինների վճարումները գնահատվում են $10,44 մլրդ, իսկ Apple կորպորացիայինը՝ $9,88 մլրդ։

Մեկնաբանել