Դեշամը կարող է գլխավորել «Վալենսիա»-ն

Ֆրանսիական «Մարսել»-ի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել իսպանական «Վալենսիա»-ն։
Goal.com-ը, ըստ News.am-ի, հայտնում է, որ վալենսիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագին։

Իսպանական լրատվամիջոցների համաձայն՝ «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Իսպանիայից և իր մարզչական կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոս»-ում։

Մեկնաբանել