Մարադոնան կարող է լքել «Ալ Վասլ»-ը

Լեգենդար արգենտինացին հայտարարել է, որ թիմը չի կարող լուրջ հավակնություններ ունենալ, եթե չհամալրվի նոր ֆուտբոլիստներով։

«Երբ ես գլխավորեցի «Ալ Վասլ»-ը, ինձ ասացին, որ թիմը 6 ֆուտբոլիստի է ձեռք բերելու։ Սակայն մենք գնեցինք ընդամենը երկու խաղացողի, որոնցից մեկն արդեն հեռացել է։

Եթե ակումբի ղեկավարությունը չկատարի իմ պահանջները, ես կհեռանամ թիմից։ Ես աշխատավարձի բարձրացում չեմ պահանջում, ուղղակի ցանկանում եմ, որ «Ալ Վասլ»-ը լուրջ հավակնություններ ունենա։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի աշխատեմ եւ տիտղոսներ նվաճեմ։ Շատ ցավալի կլինի, եթե ստիպված լինեմ հեռանալ առանց նվաճած տիտղոսի»,– Մարադոնայի խոսքը, ըստ News.am-ի, փոխանցում է Goal.com-ը։

Մեկնաբանել