«Բավարիան» եզրափակիչում է

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալից» դիպուկ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցները և դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բարսելոնայի» արգելքը հաղթահարած «Չելսիի» հետ:

Ամեն ինչ գերզանց է սկսվել մադրիդցիների համար: Մոուրինյոյի սաներն արդեն 14-րդ րոպեին առջևում էին՝ 2:0 հաշվով: Մյունխենցիները պատասխանել են 27-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2։1։ Առաջին խաղակեսում թիմերը ևս մի քանի վտանգավոր գրոհ են կազմակերպել, սակայն դրանք գոլերով չեն ավարտվել:

Ընդմիջումից հետո ավելի ակտիվ էին Յուպ Հայնկեսի սաները: Այդուհանդերձ, թե՛ «Ռեալը», թե՛ «Բավարիան» շատ ավելի զգույշ են խաղացել, քան առաջին խաղակեսում: Հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չեն գրանցվել: Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, քանի որ մեկ շաբաթ առաջ «Բավարիան» Մյունխենում նույն 2։1 հաշվով հաղթել էր «Ռեալին»։

Լրացուցիչ ժամանակում թիմերի մոտ արդեն հոգնածություն էր զգացվում և գրոհներն ամբողջությամբ կորցրել էին սրությունը։ Հավասար թիմերի հավասար պայքարի ելքը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում:

Մանուել Նոյերը նախ հետ է մղել Ռոնալդուի 11-մետրանոց հարվածը, ապա` Կակայինը, այնուհետև Կասիլյասը երկու հրաշալի սեյվ է կատարել, ու ամեն ինչ որոշել է Սերխիո Ռամոսի վրիպումը, որից հետո Բաստիան Շվայնշտայգերը սառնասրտորեն գրավել է «Ռեալի» դարպասն ու «Բավարիային» դուրս բերել եզրափակիչ:

Մեկնաբանել