Այսօր մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Ապրիլի 26-ը մտավոր սեփականության համաշխարհային օրն է: Այն հաստատվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր ասամբլեայի` 1999թ. հոկտեմբերին կայացած նիստում:

WIPO-ի առաքելությունն է նպաստել  մտավոր սեփականության պահպանությանը և զարգացմանը աշխարհում: Կազմակերպությանն այս տոնը նշելու առաջարկը կատարվել է 1999թ. Չինաստանի պատվիրակության կողմից:

Արտոնագրերը, ապրանքանշանները եւ հեղինակային իրավունքը ստեղծագործելու ու գիտելիքի արդյունք են: Դրանք հզոր դեր ունեն տնտեսության և մշակույթի զարգացման հարցում: