Պակիստանի վարչապետը րոպեների ազատազրկման դատապարտվեց

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Պակիստանի վարչապետին մինչև վեց ամիս ազատազրկում է սպառնում։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքները Յուսուֆ Ռեզա Գիլանիին առաջադրվել էին նրա՝ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և քաղաքական մի շարք այլ գործիչների դեմ ուղղված կոռուպցիոն գործի հետաքննության վերականգնումից հրաժարվելու կապակցությամբ։

Պակիստանի Գերագույն դատարանը պահանջել էր վերականգնել նախագահի դեմ դատական գործընթացը, սակայն ի պատասխան՝ Գիլանին հայտարարել էր, որ Զարդարին անձեռնմխելի է։