Վրաստանում միասեռականները կպաշտպանվեն օրենքով

Օրենքի համաձայն՝ այս կամ այն հանցագործության դեպքում ծանրացուցիչ հանգամանք է դիտարկվելու սեռական կողմնորշման, ռասայական պատկանելիության, մաշկի գույնի, լեզվի, սեռի, սեռային ինքնության, տարիքի, կրոնի, քաղաքական ու այլ հայացքների, սահմանափակ հնարավորությունների, քաղաքացիության, սոցիալական կարգավիճակի և այլ  հատկանիշների նկատմամբ անհանդուրժողականության հիմքը։

«Էխո Մոսկվի»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսին այս փոփոխությունները նախաձեռնել է  Եվրոպական խորհրդի առաջարկով։