Օշականում կկառուցվի ուղղափառ եկեղեցու մատուռ

«Երևանում Սանկտ Պետեբուրգի օրերի» շրջանակում ապրիլի 27-ին Օշականի հուշահամալիրում տեղի կունենա Ռուսական ուղղափառ եկեղեցու Ս. մատուռի հիմնադիր քարի բացման պաշտոնական արարողությունը: Վերջինս նվիրված է 1827թ. ռուս-պարսկական պատերազմում Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար զոհված 1150 զինվորի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՊՀ գործերի դաշնային գործակալության ներկայացուցչությունից, մատուռը կառուցվելու է Սանկտ Պետեբուրգի «Ռեգիոնալ հայկական ազգային մշակութային ինքնավարության» միջոցներով:

Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ  Կավալենկոն, Սանկտ Պետեբուրգի փոխքաղաքապետ Օլգա Կազանսկայան, ինքնավարության խորհրդի նախագահ Կ. Մկրտչյանը, ՀՀ մշակույթի, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ զինվորական նվագախումբը: