Wal-Mart-ը մեղադրվում է կաշառք տալու մեջ

Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ կաշառքների միջոցով ամերիկյան խոշորագույն առևռտրային ցանցի՝ Wal-Mart-ի ներկայացուցիչները մտադիր էին առանց անհրաժեշտ ստուգումների արագ կարգով խանութների կառուցման թույլտվություն ստանալ։

Մեքսիկան չի բացառում ԱՄՆ-ի դաշնային կառույցներին հարցում կատարելու հնարավորությունը՝ միջադեպի հետաքննության համար հատուկ հանձնաժողով ստեղծելու նպատակով։

Նշենք, որ Մեքսիկայի օրենսդրության համաձայն՝ շինարարության հետ կապված բոլոր հարցերով զբաղվում են տեղական քաղաքապետարանները, բացառությամբ՝ դաշնային օրենքով պաշտպանվող տարածքներում կատարվող հողային աշխատանքներից։

Մեկնաբանել