ԵՄ-ն պատրաստ է միջամտել Տիմոշենկոյի գործին

«Կիևը Ուկրաինայում ԵՄ դեսպանին պետք է Տիմոշենոկյի հետ հնավորինս կարճ Ժամկետներում անհապաղ հանդիպմասն հնարավորություն տրամադրի», -ասված  Էշթոնի հայատարարության  մեջ։

Ավելի վաղ համանման հայտարարությամբ հանդես էր եկել Եվրախորհդարանի առաջատար՝ Եվրոպական ժողովրդական կուսակացությւոնը։

Արդեն երրորդ օրն է՝ Ուկրաինայի  Գերագույն ռադայի պատգամավորները խաթարում են օրենսդիրի աշխատանքները՝ պահանջելով հետաքննել Կաչանովյան բանտից հիվնադանոց տեղափոխվելու ընթացքում Տիմոշենկոյի նկատմամբ բռնության կիրառման հանգամանքը։ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, իր հերթին, չեղյալ է հայտարարել Ուկշրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Յալթայում նախատեսված հանդիպումը՝ որպես Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի բողոքի նշան։ Գերմանական Sueddeutsche Zeitung-ի հաղորդմամբ՝ Գաւոկը այս որոշումը համաձյանեցրել է կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ըստ պարբերականի՝ գերմանացի պաշտոնյաները չեն բացառում, որ ներկա չեն լինի նաև այս տարի կայանլիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումներին, որոնց մի մասը տեղի է ունենալու  Ուկրաինայում։

Տիմոշենկոն իր փաստաբանին հանձնած նամակում հաստատել է իր նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչը իրավապահ մարմիները հերքում են։

Նախօրեին Տիմոշենկոն նաև հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան  այն ամենի դեմ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և անձամբ իր հետ։

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 7 տարվա ազատազրակման է դատապարտված 2009թ. ռուս-ուկրաինական գազային պայմանագրի ստորագրման ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Անցած շաբաթ սկսվել է նաև նրա դեմ հարուցված քրեական նոր գործի դատավարությունը։ Նա մեղադրվում է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի՝ 1995-1997թթ. իր ղեկավարման տարիներին ֆինանսական չարաշահումներ մեջ։