ՀՀ ընտրողների թիվն այսօրվա դրությամբ 2մլն 482 հազ. 238 է

Հայաստանի ընտրողների ռեգիստրում այսօրվա դրությամբ ընդգրկվածների ընդհանուր թիվը 2.482.238 է: Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի` ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 3408 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ՀՀ֊-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 168 քաղաքացի:

Քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 18, իսկ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ` 65 քաղաքացի:

Մեկնաբանել