Եվրամիության փլուզումը բացառված չէ․ Շուլց

«Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ ԵՄ փլուզումն իրատեսական սցենար է դարձել»,- մեջբերում է նրա խոսքը Euobserver ինտերնետ պարբերականը։

Ելույթ ունենալով եվրահանձնակատարների կոլեգիայի առջև՝ Շուլցը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները դժգոհ են որոշումների կայացման կոմունիտար մեթոդներից և կողմ են դրանց «վերաազգայնացմանը»։

Նրա խոսքով՝ Եվրամիության անդամ երկրներից 26-ի առաջնորդների՝ այս տարվա մարտի սկզբին ստորագրած բյուջետային կայունության մասին պայմանագիրը, որը կոչված է բարելավելու իրադրությունը՝ կապված պետպարտքերի հետ, իրենից ներկայացնում է Եվրահանձնաժողը շրջանցելով բյուջետային միության ստեղծում, որը չի վերահսկվի Եվրախորհրդարանի կողմից։

Ընդ որում՝ Շուլցը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Շենգենյան գոտում սահմանային հսկողությունը վերականգնելու  կոչերի ու ԵՄ պետություններում այլատյացական տրամադրությունների աճի կապակցությամբ։

Ստեղծված իրադրությունում Շուլցը տեսնում է Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի միջև առավել սերտ համագործակցության անհրաժեշտություն՝ «գագաթաժողովացման» և «վերաազգայնացման» միտմանը համատեղ դիմակայելու համար։