Եվրոգոտում վստահության ինդեքսը նվազել է

Ցուցանիշի իջեցումը պայմանավորված է արդյունաբերության և ծառայությունների ոլորտի նկատմամբ վստահության անկմամբ։ Մանրածախ հատվածում վստահությունը, ընդհակառակը, մեծացել է։

Միաժամանակ՝ Եվրամիությունում ESI-ն ապրիլին անփոփոխ է մնացել՝ կազմելով 93,2, ինչը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշի բարելավմամբ։ Սակայն և´ ԵՄ-ում, և´ եվրոգոտում այս ցուցիչը երկարաժամկետ միջին ցուցանիշից ցածր մակարդակում է գտնվում։

Ընթացիկ ամսում ցուցիչի ամենամեծ անկումը տեղի է ունեցել Իտալիայում (-5,7), Լեհաստանում (-2,3), Իսպանիայում (-1,8) և Գերմանիայում (-1)։ ESI-ն գրեթե չի փոխվել Ֆրանսիայում (-0,4) և որոշակիորեն բարելավել է Նիդեռլանդներում (+1,2) և Մեծ Բրիտանիայում (+4,2)։ Ինդեքսը երկարաժամկետ միջին ցուցանիշը գերազանցում է միայն Գերմանիայում։