Բացվել է դատապարտյալների համակարգչային լսարան

ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում բացվել է դատապարտյալների համար նախատեսված համակարգչային լսարան: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քրեկատարողական հիմնարկի դատապարտյալների մեծ մասը տիրապետում է համակարգչին, մի մասն էլ մասամբ է ծանոթ որոշ ծրագրերի: Այսուհետ դատապարտյալները հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց գիտելիքները. ի դեպ, դասավանդումը հանձն են առել համակարգչին լիարժեք տիրապետող դատապարտյալները:

Նորաբաց լսարանում նախարարի տեղակալԱրամ Օրբելյանը զրուցել է ժամանակավորապես անազատության մեջ գտվող մարդկանց հետ, որոնց հիմնականում հետաքրքրել են սահմանափակ տարածքում ուսում ստանալու հնարավորությունները:

Մեկնաբանել