Բելգիայում Պիրատական կուսակցություն հայտնվեց

Քաղաքական նոր միավորման ծրագրերում մասնակցությունն է առաջիկա կոմունալ ընտրություններում Անտվերպենում, Գենտում և Լևենում։

Եվրամիության անդամ երկրներից 26-ի Պիրատական կուսակցությունները, որոնք դեմ են հանդես գալիս հեղինակային իրավունքների խախատման պատժի խստացում նախատեսող АСТА համաձայնագրին, այս ապրիլին Պրահայում տեղի ունեցած կոնգրեսում պայամանավորվել են 2014թ. միասնական բլոկով մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։

Հաջողության դեպքում նրանք մտադիր են ասամբելայում ձևավորել սեփական խմբակցությունը։

Վերջին ամիսներին «պիրատ» քաղաքական գործիչների ժողովրդականության աճ է նկատվում Ավստրիայում և Գերմանիայում։ Այսպես, գերմանական Պիրատական կուսակցությունը ընտրողների 13% աջակցության մակարդակով առաջ է անցել Կանաչներից։

Եվրոպական առևտրային համաձայնագիր ACTA-ն (Anti-Counterfeiting Trade Agreement), որը այս տարվա հունվարի վերջին ստորագրեցին ԵՄ անդամ 22 երկրները, նախատեսում է ինտերնետում և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում հեղինակային իրավունքի պահպանման խստացված հսկողություն։

Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան ու Գերմանիան հետաձգեցին համաձայնագրի վավերացումը՝ բախվելով քաղաքացիական ցույցերի ալիքի, ինչպես նաև պետական գերատեսչությունների կայքերի՝ առավել հաճախակի հակերային հարձակումների։

Ընդդեմ համաձայնագրի այս տարվա փետրվարին բողքի ցույցեր տեղի ունեցան Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Սլովակիայում և Բուլղարիայում։ ACTA-ի հակառակորդները համակարծիք են, որ ծրագիրը գլոբալացման գործընթացի բաղկացուցիչ մի մասն է և դրա ընդունումից ստացվող շահույթի հիմնական մասը գնալու է միջազգային խոշոր կորպորացիաներին։