Հայտնի են Գյումրիի տեխնոպարկը հիմնանորոգող ընկերությունները

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը` 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով: Հաղթող է ճանաչվել «Բաղրամյանշին» ԲԲԸ և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այժմ իրականացվում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը։ Մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քմ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաև քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը։

«ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Գյումրիում ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ ենք հաղորդելու քաղաքին։ Մոտակա տարիներին սա ակնառու կլինի»,-նշել է վարչապետը։

Մեկնաբանել