Շվեդ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

armenia sweden relations- հայ շվեդական հարաբերություններ

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային ժողովից։

«Կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան: Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»,- ասվում է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունում։

Խորհրդարանականները մտահոգություն են հայտնում նաև Ադրբեջանի` մարդասիրական հարցը քաղաքականացնելու ապակառուցողական մոտեցման վերաբերյալ։ Ըստ պատգամավորների՝ Ադրբեջանը ՄԱԿ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտքն արգելափակելու փորձերով զրկում է ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունից։

Հայտարարության տակ ստորագրել են Շվեդիայի Ռիգսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամներս Արին Կարապետը, Բյորն Սյոդերը և Ֆրեդրիկ Մալմը։

Ավելի վաղ ԵվրամիությունըՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետներ և Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն էին կոչ արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված հայ զինծառայողներին։