Հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, առողջացել է 265 մարդ

Հայաստանում փետրվարի 10-ին կատարվել է 2 500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 265 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։ 

Փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 676 դեպք, որոնցից 160 670-ը՝ առողջացած, 3 135-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673 538 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը՝ 168 676 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 264 158 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 231 509 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 556 837 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 488 981 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։